1. Այս պայմանների մասին
Այս պայմանները կարգավորում են մեր կայքի և մեր կողմից շահագործվող ցանկացած հարակից էջի, ձևաթղթի, արշավի, խնդրագրի, նվիրատվությունների էջի, գրանցման էջի կամ առցանց ծառայության օգտագործումը, որը հղում է կատարում այս պայմաններին (միասին՝ «կայք»):
Դրանք չեն վերաբերում Amnesty International-ի այլ կազմակերպությունների կամ երրորդ կողմերի կողմից շահագործվող կայքերին կամ ծառայություններին, եթե այդ կայքերը կամ ծառայությունները չեն նշում, որ այս պայմանները կիրառվում են: Այդ կազմակերպությունները կարող են ունենալ իրենց սեփական պայմանները:
Մեր կայքն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք այս պայմաններին: Եթե Դուք համաձայն չեք, խնդրում ենք չօգտագործել կայքը:
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս պայմանները: Տեսե՛ք ստորև բերված 15-րդ բաժինը:
2. Մեր մասին
Այս կայքը շահագործվում է Amnesty International Limited-ի կողմից (ընկերության համարը՝ 01606776), որը գրանցված է Անգլիայում և Ուելսում, և որի գրանցված գրասենյակը գտնվում է հետևյալ հասցեում՝ Իսթոնի փողոց 1, Լոնդոն WC1X 0DW,, Միացյալ Թագավորություն: Երբ մենք ասում ենք «Amnesty International», «մենք», «մեզ» կամ «մեր», մենք նկատի ունենք Amnesty International Limited-ին:
3.Մեր կայքի օգտագործումը
Դուք համաձայնում եք օգտագործել մեր կայքը օրինական և պատասխանատու կերպով։ Մասնավորապես, դուք պարտավորվում եք՝
- չմիջամտել կայքի աշխատանքին կամ անվտանգությանը,
- չփորձել առանց թույլտվության մուտք գործել սահմանափակ հասանելիությամբ բաժիններ կամ համակարգեր,
- չներմուծել վիրուսներ, վնասաբեր ծրագրային կոդ կամ այլ վնասակար նյութեր,
- չօգտագործել կայքը այնպիսի եղանակով, որը կարող է վնաս հասցնել մեր գործունեությանը, օգտատերերին կամ հեղինակությանը,
- չներկայանալ որպես այլ անձ կամ կազմակերպություն կամ կեղծ ներկայացնել Ձեր կապը Amnesty International-ի հետ,
- չօգտագործել Amnesty International-ի անվանումը, լոգոները, ապրանքանիշերը կամ բովանդակությունը մոլորեցնող կերպով կամ այնպես, որ առանց թույլտվության տպավորություն ստեղծվի, թե Amnesty International-ը աջակցում կամ հավանություն է տալիս Ձեզ,
- չօգտագործել ավտոմատացված գործիքներ, տվյալների ավտոմատացված արդյունահանում (scrape), տվյալների մայնինգ (data-mine), կամ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ կայքից բովանդակություն կամ տվյալներ մուտք գործելու, պատճենահանելու, վերահսկելու կամ արտահանելու համար, եթե դա մեր կողմից թույլատրված չէ կամ օրենքով թույլատրելի չէ,
- կայքից չհավաքել, չարտագրել կամ չչարաշահել անձնական տվյալներ կամ կոնտակտային տեղեկություններ,
- չմանիպուլացնել ստորագրահավաքները, քարոզարշավային գործողությունները, ձևաթղթերը, գրանցումները, նվիրատվությունները կամ կայքի այլ գործառույթները, այդ թվում՝ ներկայացնելով կեղծ, ավտոմատացված, կրկնվող կամ մոլորեցնող տվյալներ,
- չփորձել շրջանցել անվտանգության միջոցները, մուտքի վերահսկման համակարգերը, արագության սահմանափակումները (rate limits) կամ պաշտպանության այլ մեխանիզմները։
Մենք կարող ենք արգելափակել, ժամանակավորապես կասեցնել, սահմանափակել, կիրառել արագության սահմանափակումներ (rate limiting) կամ պահանջել լրացուցիչ հաստատում կայքի հասանելիության համար, եթե ողջամտորեն համարենք, որ խախտվել են սույն պայմանները կամ եթե դա անհրաժեշտ է կայքը, օգտատերերին, մեր համակարգերը կամ մեր գործունեությունը պաշտպանելու համար։ Դուք չպետք է փորձեք շրջանցել այդ միջոցները։
Դուք պատասխանատվություն եք կրում այն վնասների համար, որոնք մենք կրել ենք որպես սույն պայմանների Ձեր կողմից խախտման կամ կայքի ոչ պատշաճ օգտագործման անմիջական և ողջամտորեն կանխատեսելի հետևանք։
4. Երեխաներ և երիտասարդներ
Մեր կայքը հատուկ նախատեսված չէ երեխաների համար, սակայն մենք գիտակցում ենք, որ երեխաներն ու երիտասարդները կարող են հետաքրքրված լինել մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանալ մասնակցել մեր գործունեությանը։
Եթե Դուք 13 տարեկանից փոքր եք, խնդրում ենք մեզ անձնական տվյալներ չտրամադրել, եթե դրա համար Ձեր ծնողը կամ օրինական ներկայացուցիչը համաձայնություն չի տվել։
Եթե Դուք 13-ից 18 տարեկան եք, խորհուրդ ենք տալիս անձնական տվյալներ տրամադրելուց, նվիրատվություն կատարելուց, գրանցվելուց կամ որևէ գործունեության մասնակցելուց առաջ ներգրավել ծնողին կամ օրինական ներկայացուցչին։ Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք կիրառել լրացուցիչ պաշտպանական միջոցներ կամ սահմանափակել որոշ գործառույթների հասանելիությունը։
5. Կայքում հրապարակված բովանդակությունը
Մեր կայքը նախատեսված է՝
- տրամադրելու տեղեկատվություն մարդու իրավունքների հարցերի և Amnesty International-ի գործունեության վերաբերյալ,
- հնարավորություն ընձեռելու մարդկանց մասնակցելու քարոզարշավներին, նախաձեռնություններին և այլ գործունեություններին։
Կայքում հրապարակված բովանդակությունը տրամադրվում է բացառապես ընդհանուր տեղեկատվության և ներգրավվածության նպատակով։ Թեև մենք ձգտում ենք ապահովել դրա ճշգրտությունն ու արդիականությունը, չենք երաշխավորում, որ այն միշտ կլինի ամբողջական, ճշգրիտ, արդիական կամ համապատասխան Ձեր կոնկրետ իրավիճակին։
Մենք նաև չենք երաշխավորում, որ որևէ քարոզարշավ, ստորագրահավաք, նախաձեռնություն կամ այլ գործունեություն կհանգեցնի որևէ կոնկրետ արդյունքի։
Մեր կայքում ներկայացված տեղեկատվությունը չպետք է դիտարկվի որպես մասնագիտական խորհրդատվությանը փոխարինող։
6. Օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակություն
Մեր կայքի որոշ բաժիններ կարող են թույլ տալ Ձեզ ներկայացնել կամ հրապարակել բովանդակություն (օրինակ՝ մեկնաբանություններ, քարոզարշավային հաղորդագրություններ, ստորագրահավաքների ուղերձներ, պատկերներ, պատմություններ, գրանցումներ կամ այլ նյութեր)։
Նման բովանդակություն ներկայացնելով՝ Դուք հաստատում եք, որ այն՝
- պատկանում է Ձեզ կամ Դուք ունեք այն օգտագործելու թույլտվություն,
- չի պարունակում անօրինական, վնասակար, վիրավորական, զրպարտչական կամ մոլորեցնող նյութ,
- չի խախտում այլ անձանց իրավունքները,
- չի ներառում այլ անձանց անձնական տվյալներ, եթե դրանց տարածման համար չունեք իրավաչափ հիմք և համապատասխան անձի համաձայնությունը,
- Ձեզ կամ այլ անձանց չի ենթարկում անվտանգության, պաշտպանվածության, իրավական կամ այլ լուրջ ռիսկերի։
Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր կողմից ներկայացվող բովանդակության համար։ Խնդրում ենք չներկայացնել գաղտնի տեղեկություններ կամ այնպիսի տվյալներ, որոնք կարող են վտանգել Ձեզ կամ այլ անձանց, եթե մենք հատուկ չենք խնդրել դրանք տրամադրել անվտանգ և համապատասխան եղանակով։
Մենք կարող ենք հեռացնել բովանդակությունը կամ սահմանափակել դրա հասանելիությունը, եթե այն խախտում է սույն պայմանները կամ այլ կերպ անընդունելի է։
Դուք Amnesty International-ին տրամադրում եք ոչ բացառիկ, ամբողջ աշխարհում գործող և անհատույց թույլտվություն՝ Ձեր կողմից ներկայացված բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում, ինտեգրելու, օգտագործելու, պատճենահանելու, պահպանելու, հրապարակելու, խմբագրելու, թարգմանելու, մոդերացնելու, արխիվացնելու և տարածելու՝ քարոզչական, շահերի պաշտպանության, հետազոտական, հաշվետվական, կրթական, դրամահավաքային, իրազեկման, մոդերացիայի, անվտանգության, իրավական, հաշվառման, գործառնական և տեխնիկական նպատակներով։
Բովանդակությունն օգտագործելիս մենք հաշվի ենք առնում անվտանգության հարցերը, դրա ներկայացման համատեքստը, ինչպես նաև ձեր կողմից տրամադրված ընտրություններն ու թույլտվությունները։
7. Մտավոր սեփականություն
Amnesty International-ը, մեր լիցենզավորողները կամ այլ իրավունքների կրողներ ունեն մեր կայքում տեղադրված բովանդակության նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները, եթե այլ բան հստակ նշված չէ։
Բոլոր իրավունքները Amnesty International-ի անվան, լոգոների և ապրանքանիշերի նկատմամբ վերապահված են։ Դուք չեք կարող դրանք օգտագործել առանց մեր թույլտվության։
Դուք կարող եք դիտել կայքը և ներբեռնել կամ տպել ողջամիտ հատվածներ՝ միայն անձնական, ոչ առևտրային օգտագործման համար՝ պայմանով, որ պահպանեք հեղինակային իրավունքների, ապրանքանիշերի, հղումների և այլ իրավունքների վերաբերյալ բոլոր նշումները, և չօգտագործեք բովանդակությունը մոլորեցնող կամ վնասող ձևով։ Եթե դա չի թույլատրվում մեր կողմից կամ կիրառելի լիցենզիայի շրջանակում, Դուք չեք կարող՝ թվային տվյալների ավտոմատացված արդյունահանում (scrape), տվյալների մայնինգ կատարել (data-mine), օգտագործել մեր բովանդակությունը արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար, այն օգտագործել առևտրային նպատակներով, հեռացնել իրավունքների վերաբերյալ նշումները, կամ օգտագործել այն այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե Amnesty International-ը աջակցում է Ձեզ, Ձեր կազմակերպությանը, Ձեր արտադրանքներին, ծառայություններին, տեսակետներին կամ գործունեությանը։
8. Թույլտվություններ և Creative Commons բովանդակություն
Amnesty International-ի որոշ բովանդակություն կարող է հասանելի լինել Creative Commons 4.0 լիցենզիաներով կամ այլ թույլտվություններով, սակայն միայն այն դեպքերում, երբ դա հստակ նշված է մեր թույլտվությունների էջում կամ համապատասխան բովանդակության կողքին։
Եթե դուք օգտագործում եք այդ բովանդակությունը, պարտադիր է հետևել համապատասխան լիցենզիայի կամ թույլտվության պայմաններին։ Սա կարող է ներառել պատշաճ հղում կատարելը, բովանդակության փոփոխման կամ առևտրային օգտագործման սահմանափակումների պահպանումը, ինչպես նաև ցանկացած բացառությունների հարգումը։
Creative Commons թույլտվությունները չեն տարածվում Amnesty International-ի անվան, լոգոների կամ ապրանքանիշերի վրա, երրորդ կողմերի բովանդակության, այլ անձանց վերագրված նյութերի, անձնական տվյալների, ծրագրային ապահովման կամ կոդի, ինչպես նաև այն բովանդակության վրա, որը հստակ նշված է որպես բացառված, կամ ցանկացած օգտագործման վրա, որը կարող է մոլորության մեջ գցել մարդկանց Amnesty International-ի դիրքորոշման կամ հավանության վերաբերյալ։
Եթե Դուք օգտագործում եք մեր կայքի տեղեկատվությունը, կարող եք դիտարկել նաև նվիրատվություն կատարելու հնարավորությունը՝ աջակցելու Amnesty International-ի հետագա հետազոտություններին և քարոզարշավային աշխատանքին։
9. Հղումներ և երրորդ կողմի ծառայություններ
Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր կամ ինտեգրումներ սոցիալական մեդիա հարթակների, վիդեոհարթակների, միջոցառումների կազմակերպման հարթակների, վճարային ծառայություններ մատուցողների, ստորագրահավաքների գործիքների կամ այլ ծառայությունների հետ։
Դրանք տեղադրված են բացառապես հարմարավետության և ներգրավվածության նպատակով։ Մենք չենք վերահսկում այդ երրորդ կողմի ծառայությունները և պատասխանատվություն չենք կրում դրանց բովանդակության, հասանելիության, անվտանգության, ծառայությունների կամ անձնական տվյալների մշակման ձևի համար։ Նրանց նկատմամբ կիրառվում են իրենց սեփական պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունները։
10. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն
Մեր կայքն օգտագործելիս մենք կարող ենք հավաքել և մշակել Ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության և Քուքիների քաղաքականության համաձայն։
Սա կարող է ներառել տեխնիկական տեղեկություններ, ինչպիսիք են՝ IP հասցեները, սարքի և բրաուզերի վերաբերյալ տեղեկությունները, գործառնական համակարգը, այցելած էջերը, սեղմված հղումները, այցելությունների ամսաթվերն ու ժամերը, քուքիների նույնականացուցիչները (cookie identifiers) և այլ նմանատիպ առցանց նույնականացուցիչներ։ Բացի այդ, նման տեղեկություններ կարող են հավաքվել նաև մեր երրորդ կողմի վճարային ծառայություններ մատուցողների կողմից՝ նրանց պայմանների և դրույթների համաձայն։
11. Նվիրատվություններ, վճարումներ և գրանցումներ
Կայքի որոշ բաժիններ կարող են հնարավորություն տալ կատարել նվիրատվություններ կամ այլ վճարումներ, ինչպես նաև գրանցվել միջոցառումների, գործողությունների կամ ծառայությունների։ Խնդրում ենք հետևել տվյալ պահին ներկայացվող ցուցումներին։
Վճարումները կարող են մշակվել երրորդ կողմի վճարային ծառայություններ մատուցողների, բանկերի կամ հարթակների միջոցով։ Այդ դեպքում կարող են կիրառվել նաև նրանց պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը։ Մենք չենք պահպանում Ձեր քարտի ամբողջական տվյալները։
Մենք կարող ենք մերժել, չեղարկել, վերադարձնել կամ ժամանակավորապես կասեցնել նվիրատվությունները, վճարումները, գրանցումները կամ այլ գործողությունները, եթե ողջամտորեն համարենք, որ դա անհրաժեշտ է սխալի, կասկածվող խարդախության, չարաշահման, իրավական սահմանափակման, անվտանգության հետ կապված մտահոգության, իրավասության (eligibility) խնդրի կամ սույն պայմանների խախտման պատճառով։
12. Մոնիթորինգ և անվտանգություն
Մեր կայքը, օգտատերերին, համակարգերը և աշխատանքը պաշտպանելու նպատակով մենք կարող ենք հետևել կայքի օգտագործմանը և հարակից տեխնիկական տեղեկություններին, այդ թվում՝
- IP հասցեներ, սարքի և բրաուզերի վերաբերյալ տեղեկություններ, գործառնական համակարգ և նմանատիպ տեխնիկական տվյալներ,
- այցելված էջեր, սեղմված հղումներ, այցելությունների ամսաթվեր ու ժամեր, քուքիների նույնականացուցիչներ և այլ նմանատիպ առցանց նույնականացուցիչներ,
Մենք կարող ենք օգտագործել այս տեղեկությունները, երբ դա անհրաժեշտ և համաչափ է՝
- կայքի, մեր համակարգերի, օգտատերերի և տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար,
- չարաշահման, խարդախության, կիբեռ միջադեպերի, չարտոնված մուտքի կամ կասկածելի գործողությունների կանխարգելման կամ դրանց արձագանքման համար,
- կայքը, օգտատերերին, մեր համակարգերը կամ մեր աշխատանքը պաշտպանելու համար՝ անհրաժեշտ դեպքերում արգելափակելու, կասեցնելու, սահմանափակելու, արագության սահմանափակում կիրառելու (rate-limit) կամ մուտքը ստուգելու նպատակով։
Մենք դա իրականացնում ենք կիրառելի տվյալների պաշտպանության օրենքներին համապատասխան։ Մեր Գաղտնիության քաղաքականությունը և Քուքիների քաղաքականությունը բացատրում են այն իրավական հիմքերը, որոնց վրա մենք հիմնվում ենք, ում հետ կարող ենք կիսվել տվյալներով՝ ներառյալ ծառայություններ մատուցողներին և, անհրաժեշտության դեպքում, իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև՝ որքան ժամանակ են պահվում կայքի և քուքիների վերաբերյալ տվյալները։ Մենք չենք հետևում կայքի բոլոր գործողություններին և չենք կարող երաշխավորել, որ կայքը լիովին զերծ կլինի չարաշահումներից։
13. Կայքի հասանելիություն
Մենք ձգտում ենք ապահովել, որ մեր կայքը լինի հասանելի, մատչելի և պատշաճ կերպով աշխատի, սակայն չենք երաշխավորում, որ այն միշտ հասանելի կլինի, անխափան կամ սխալներից զերծ։
Մենք կարող ենք՝
- թարմացնել, փոփոխել կամ հեռացնել բովանդակությունը,
- ժամանակավորապես կասեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել կայքը կամ դրա որոշ մասերը,
- անհրաժեշտության դեպքում իրականացնել տեխնիկական սպասարկում՝ առանց նախնական ծանուցման։
14. Պատասխանատվություն
Սույն պայմաններում ոչինչ չի բացառում կամ սահմանափակում պատասխանատվությունը այն դեպքերում, երբ դա հակասում է օրենքին։ Սա, մասնավորապես, ներառում է անփութության հետևանքով պատճառված մահվան կամ անձնական վնասվածքի, խարդախության կամ խարդախությամբ կատարված կեղծ ներկայացման, ինչպես նաև ցանկացած այլ պատասխանատվության դեպքերը, որոնք օրենքով չեն կարող բացառվել կամ սահմանափակվել։ Վերոնշյալի համաձայն՝
- կայքը և դրա բովանդակությունը տրամադրվում են «ինչպես կա» («as is») և «ինչպես հասանելի է» («as available») սկզբունքով, և մենք չենք երաշխավորում, որ կայքը միշտ կլինի հասանելի, անվտանգ, անխափան, վիրուսներից կամ այլ վնասակար նյութերից զերծ,
- մենք պատասխանատվություն չենք կրում այն վնասների կամ կորուստների համար, որոնք ողջամտորեն կանխատեսելի չէին կամ առաջացել են մեր ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանքով,
- մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմերի կայքերի, հարթակների, վճարային ծառայություններ մատուցողների, օգտատերերի կողմից ստեղծված բովանդակության, ինչպես նաև տեխնիկական ցանցերի կամ ծառայությունների համար, որոնք մեր վերահսկողության ներքո չեն,
- մենք պատասխանատվություն չենք կրում այն կորուստների կամ վնասների համար, որոնք առաջացել են սույն պայմանների՝ Ձեր կողմից խախտման, կայքի ոչ պատշաճ օգտագործման կամ անվտանգության ողջամիտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով,
- մենք պատասխանատվություն չենք կրում անուղղակի կամ ածանցյալ կորուստների համար, օրինակ՝ տվյալների, եկամտի կամ հեղինակության կորստի, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքը չի թույլատրում սահմանափակել կամ բացառել նման պատասխանատվությունը։
Սա պայմանավորված է նրանով, որ կայքը տրամադրվում է անվճար՝ ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու և օգտատերերի ներգրավվածությունն ապահովելու նպատակով։
15. Այս պայմանների փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս պայմանները։ Վերջին տարբերակը միշտ հասանելի կլինի մեր կայքում։ Փոփոխությունները հրապարակվելուց հետո կայքի օգտագործումը շարունակելով՝ Դուք ընդունում եք թարմացված պայմանները։
16. Կապ և բողոքներ
Եթե սույն պայմանների վերաբերյալ հարցեր ունեք կամ ցանկանում եք հայտնել իրավունքների հնարավոր խախտման, վնասակար կամ անօրինական բովանդակության, Amnesty International-ի ապրանքանիշի չարաշահման, անվտանգության հետ կապված մտահոգության կամ կայքի վերաբերյալ որևէ այլ մտահոգության կամ բողոքի մասին, կարող եք կապ հաստատել Amnesty International Limited-ի Միջազգային քարտուղարության հետ՝ հետևյալ տվյալներով․ հասցե՝ Իսթոնի փողոց 1, Լոնդոն WC1X 0DW, Միացյալ Թագավորություն, էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +44 (0) 20 7413 5500։
Խնդրում ենք ներառել բավարար տեղեկատվություն, որպեսզի մենք հասկանանք խնդիրը և նույնականացնենք համապատասխան բովանդակությունը կամ գործունեությունը։
17. Կիրառվող օրենսդրություն
Սույն պայմանները կարգավորվում են Անգլիայի և Ուելսի օրենսդրությամբ։ Անգլիայի և Ուելսի դատարաններն ունեն իրավազորություն քննելու սույն պայմաններից բխող վեճերը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեր բնակության վայրի պարտադիր կիրառելի օրենսդրությունը Ձեզ իրավունք է տալիս հայց ներկայացնելու կամ դատական վարույթին մասնակցելու այլ իրավազորության ներքո, կամ Ձեզ տրամադրում է սպառողների պաշտպանության պարտադիր երաշխիքներ, որոնցից հնարավոր չէ հրաժարվել կամ դրանք սահմանափակել։

