Կայքի մատչելիության մասին հայտարարություն 

Amnesty International-ը հանձնառու է ապահովել այնպիսի փորձառություն կայքում, որը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: Մեր կայքի բարելավումը բոլոր օգտատերերի համար շարունակական գործընթաց է, և մենք ողջունում ենք հետադարձ կապը բարելավման ենթակա ոլորտների վերաբերյալ: 

Համապատասխանություն WCAG-ին 

Amnesty.org-ը մասամբ համապատասխանում է Վեբ բովանդակության մատչելիության  ուղեցույցների (WCAG) համապատասխանության AA մակարդակին: Հաշվի առնելով մեր կայքում էջերի և փաստաթղթերի մեծ քանակը, մատչելիության ստանդարտներին համապատասխանության բարելավման գործընթացը շարունակվում է: 

Կայքի գործառույթներ, որոնք խթանում են մատչելիությունը 

  • Կայքը կարելի է կառավարել ստեղնաշարի միջոցով, և բոլոր էջերում հասանելի է «Անցնել գլխավոր բովանդակությանը» հղումը։ 
  • ARIA-ի նշիչները տեղադրված են օժանդակ տեխնոլոգիաների միջոցով նավիգացիան հեշտացնելու համար։ 
  • Էջերի մեծ մասում օգտատերերը առանց որևէ խնդրի կարող են մեծացնել կամ զգալիորեն ավելացնել իրենց դիտարկիչի տեքստի չափը։  

Հայտնի խնդիրներ 

  • Էջերի վերնագրերը միշտ չէ, որ օգտագործվում են հետևողական կամ հիերարխիկ ձևով։ 
  • Amnesty.org կայքում PDF ֆայլերի մեծ մասը միայն մասամբ է համապատասխանում WCAG և PDF/UA մատչելիության ստանդարտներին։ 
  • Որոշ պատկերների գունային հակադրությունը վատ է կամ պատկերների վրա առկա է տեքստ։ 
  • Որոշ պատկերների մոտ բացակայում է այլընտրանքային տեքստը։ Սա ավելի շատ խնդիր է հին վեբ էջերի դեպքում։ 
  • Որոշ տեսանյութեր չունեն աուդիո նկարագրություններ։ 
  • Տեսանյութերի մի մասը չունեն ենթագրեր, մակագրություններ կամ տրանսկրիպցիաներ։ Այլ դեպքերում դրանք ավտոմատ կերպով գեներացվում են, ինչը կարող է ազդել առկա նկարագրությունների ճշգրտության վրա։ 
  • Մեր կայքի բովանդակության մեծ մասը գրված չէ պարզ անգլերենով և պահանջում է ընթերցանության առաջադեմ մակարդակ։ 
  • Երրորդ կողմի հարթակներից ներդրված բովանդակության որոշ մասը այնքան էլ մատչելի չէ, որքան կայքում զետեղված մյուս բովանդակությունը։ Այս ներդրված բովանդակությունը ներառում է ինֆոգրաֆիկա, տեսանյութեր և աուդիո նյութեր։ Ներդրված բովանդակության հետ կապված հասանելիության խնդիրներն ավելի ակնառու են կայքի հին տարբերակներում։ 

Հետադարձ կապ 

Եթե որևէ էջի հետ կապված խնդիրներ են առաջացել և օգնության կարիք ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ։